«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) կազմակերպում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ -ում» խորագրով համաժողով։
ՈԱԱԿ-ը, միջազգային փորձագետների հետ համատեղ, կներկայացնի մեր երկրում մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովման ազգային համակարգի առաջարկվող մոտեցումները: Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն աշխատաժողովներ, որոնց ընթացքում կքննարկվեն ՈԱԱԿ-ի մշակած որակի ապահովման չափորոշիչների և ընթացակարգերի, մասնագիտական կրթության որակի ապահովման անցումային շրջանի ռազմավարական ծրագրի նախագծերը:
Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 22-23-ին, Երևանում։
Միջոցառման օրակարգը
Ռուբեն Թոփչյան «Հայաստանի որակի ապահովման ազգային շրջանակ»
Սուսաննա Կարախանյան «ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովում. ՈԱԱԿ –ի ռազմավարական ուղղություններ»
Ռոլֆ Հոյսեր «Բոլոնիայի գործընթացը և որակի ապահովման զարգացումները Եվրոպայում»
Վիկտոր Ռատգերս «Միջազգային փորձագետների խմբի դիտարկումները»
Լևոն Բարխուդարյան «Ֆինանսական բարեփոխումները և որակի ապահովման համակարգի ուժեղացումը Հայաստանում»
Ռոլֆ Հոյսեր «Ինստիտուցիոնալ գործընթացներ․ Շվեյցարիայի փորձը»