Սույն թվականի նոյեմբերի 2-3-ին Կիևում տեղի կունենա 3-րդ միջազգային գիտագործնական համաժողովը «21-րդ դարի տնտեսագիտության տեսության պարադիգմի փոփոխություններ» (Paradigm Shifts in Economic Theory of the 21st Century) թեմայով։
Համաժողովի պաշտոնական լեզուներն են ուկրաիներենը, ռուսերենը և անգլերենը։
Համաժողովին զեկույցով հանդես գալու համար գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։
Զեկույցների խրախուսվող թեմաների շրջանակին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի կայքում։