Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակի ապահովման 2021-2025թթ․ ռազմավարությունը կմշակվի Հայաստանում․ հոկտեմբերի 17-18-ին Երևանում տեղի կունենա Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը։ Միջոցառման շրջանակներում Հայաստան կժամանեն կրթության որակի ապահովման շուրջ 150 հեղինակավոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
Միջոցառման օրակարգային հիմնական հարցերն են լինելու․
- Ինչպիսի՞ն է լինելու բարձրագույն կրթության որակի ապահովումն ապագայում,
- Ի՞նչ դերակատարություն են ունենալու ENQA-ն և նրա անդամներն ապագայի զարգացումներում,
- Ինչպիսի՞ն է լինելու Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի ռազմավարությունը 2021-2025թթ․ համար։
Վեհաժողովի կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA):
Միջոցառման նախնական օրակարգը հասանելի է հղման ներքո։