Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը(ՈԱԱԿ), կարևորելով դասախոսների դերը որակի ապահովումը լսարան հասցնելու գործում, փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա օրերից մեկը նվիրում է երիտասարդ դասախոսների խնդիրների քննարկմանը:
Երիտասարդ դասախոսներին նվիրված աշխատաժողովը տեղի կունենա փետրվարի 21-ին:
ՈԱԱԿ-ըմիջոցառմանը նախորդած ամիսների ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք բուհերի երիտասարդ դասախոսների հետ, որի արդյունքում դուրս են բերվել նրանց առավել հուզող խնդիրները՝ դրանք աշխատաժողովին քննարկելու և լուծման ուղիներ գտնելունպատակով:Երիտասարդ դասախոսներին նվիրված միջոցառումը կդառնա նաև շահակիցների երկխոսության ու հաջողված փորձով կիսվելու հարթակ:
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին.
- կրեդիտային համակարգի առանձնահատկությունները և կրեդիտների բաշխումը,
- ուսանողներին անհրաժեշտ կարողությունները, ՄԿԾ վերջնարդյունքների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, պրակտիկ և տեսական կրթության համամասնությունը,
- միջդիսցիպլինար համագործակցության խթանումը տարբեր բուհերի և նույն բուհի տարբեր մասնագիտությունների միջև,
- գնահատումը և դասավանդումը. չափորոշիչներ և մեթոդաբանություն, գնահատման համակարգի բարելավման ուղիներ,
- որակյալ կրթություն ապահովելու գործում ռեսուրսների նշանակությունը և առկայությունը, այլընտրանքային լուծումներ,
- դասախոսական կազմ. մոտիվացիա, նորեկ դասախոսի ներածական փաթեթ, դասախոսը որպես հետազոտող,
- որակի ապահովումը և դասախոսը, սեփական աշխատանքի շարունակական հետազոտման կարևորությունը:
Միջոցառմանը կմասնակցեն երիտասարդ դասախոսներ, կրթության որակի պատասխանատուներ, կրթության կառավարիչներ, ուսանողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Եթե մինչև 35 տարեկան դասախոս եք, ցանկանում եք մասնակցել աշխատաժողովին, քննարկվող խնդիրների լուծման Ձեր տեսլականը ներկայացնել կամ պարզապես լսել գործընկերների կարծիքն այդ թեմայով, ապա մինչև փետրվարի 10-ը գրանցվեք՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/MsbuC4 :