Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է երիտասարդ դասախոսների, ուսանողների և բուհերի կարիերայի կենտրոնների պատասխանատուների աշխատաժողով։
Միջոցառման նպատակն է հիմքեր ստեղծել երիտասարդ դասախոսների, ուսանողների, գործատուների և կարիերայի կենտրոններրի շարունակական հաղորդակցության ապահովման համար։ Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն բուհ-գործատու համագործակցության հիմնախնդիրները, հնարավոր լուծումներ դուրս կբերվեն ուսանողների կարիերային նպաստող ծառայությունների բարելավման ուղղությամբ։
Աշխատաժողովին մասնակցելու համար ուսանողները, երիտասարդ դասախոսները, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոնների ներկայացուցիչները կարող են գրանցվել մինչև ապրիլի 5-ը։ Գրանցման համար հարկավոր է անցնել հղմամբ և լրացնել պահանջվող տվյալները։
Աշխատաժողովի նախնական օրակարգը հասանելի է հետևյալ հղման ներքո։