Հունիսի 19-22-ը ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ ծրագրի շրջանակներում Իտալիայի Մասարետայի, Իսպանիայի Լա Ռիոխայի միջազգային և Ռումինիայի Սպիրու Հարեթի անվան համալսարանների ներկայացուցիչները ճանաչողական այցով կլինեն Հայաստանում՝ ծանոթանալու կրթության որակի ապահովման և այդ գործընթացներում ուսանողների ներգրավվածության հայաստանյան փորձին։
Եվրոպացի մասնագետները կայցելեն ՈԱԱԿ և ESPAQ ծրագրի գործընկեր հայաստանյան բուհեր։