ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը մեկնարկում է հայտերի ընդունելությունը քոլեջների ուսանողների համար կազմակերպվող դասընթացի համար:
Երկամսյա դասընթացի ընթացքում տեսական ու գործնական պարապմունքների և առաջադրանքների միջոցով ուսանողներին կներկայացվեն ՄՈՒՀ-երում որակի ներքին և արտաքին ապահովման մեխանիզմները, հայաստանյան առանձնահատկությունները, ուսանողների դերը որակի ապահովման գործընթացներում:
Դասընթացն հաջողությամբ ավարտած ուսանողները կընդգրկվեն նաև «Ուսանողության ձայն» նախագծում և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանող-փորձագետների բազայում` հետագայում հավատարմագրման գործընթացներին ներգրավվելու նպատակով:
Դասընթացն անվճար է, ավարտին տրվում է վկայական:
Դասընթացին մասնակցելու և նախագծին անդամակցելու համար կարող են դիմել այն ուսանողներն, ովքեր ցանկանում են մշտապես տեղյակ լինել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և մասնակից լինել այդ գործընթացներին:
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել օն-լայն դիմում-հայտը:
Լրացուցիչ ինֆորմացիա.
«Ուսանողության ձայնն» իրականացնում է.
- սոցիոլոգիական հետազոտություններ՝ ուսանողներին հուզող հարցերի վերաբերյալ,
- դասընթացներ նվիրված կրթական ոլորտի բարեփոխումներին և որակի ապահովմանը` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների տեղեկացվածությունը:
«Ուսանողության ձայնի» նորությունների ու միջոցառումների մասին տեղեկանալու համար կարող եք միանալ նախագծի ֆեյսբուքյան էջին: