Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպում է նոր դասընթաց «Որակի ապահովման համակարգի ներդրում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով: Դասընթացը նախատեսված է որակի ապահովմամբ շահագրգիռ կամ առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմող քոլեջների աշխատակիցների համար։
Դասընթացի արդյունքում մասնակիցները տեղեկատվություն կստանան կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացների վերաբերյալ, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ որակի ներքին ապահովման գործընթացների ծավալման, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու ուղղությամբ:
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Երկփուլ առցանց դասընթացի ընդհանուր տևողությունը 6 օր է։
Մեկ անձի մասնակցության արժեքն է 40 000 դրամ: Եթե նույն ՄՈՒՀ-ից դասընթացին մասնակցեն 2 և ավել աշխատակիցներ, ապա մեկ անձի մասնակցության արժեքը կկազմի 35 000 դրամ։
Գրանցման վերջնաժամկետը ս․թ․ մարտի 1-ն է։
Գրանցվելու համար անցեք հղմամբ և լրացրեք պահանջվող տվյալները։ Հնարավոր հարցերի պարզաբանման համար կարող եք զանգահարել (010)22-91-45, (010)22-91-46, (098)80-65-49 հեռախոսահամարներով: