Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպում է նոր դասընթաց «Որակի ապահովման համակարգի ներդրում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով: Դասընթացը նախատեսված է որակի ապահովմամբ շահագրգիռ կամ առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմող քոլեջների աշխատակիցների համար։
Դասընթացի արդյունքում մասնակիցները տեղեկատվություն կստանան կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացների վերաբերյալ, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ որակի ներքին ապահովման գործընթացների ծավալման, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու ուղղությամբ:
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Երկփուլ դասընթացի ընդհանուր տևողությունը 6 օր է։
Արժեքն է 50 000 դրամ:
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար մինչև ս.թ փետրվարի 29-ը կարող եք զանգահարել 22-91-45, 22-91-46, (094)05-02-41 հեռախոսահամարներով: