«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը 2016 թ. ապրիլի երկրորդ կեսին միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար կազմակերպելու է երկփուլ վերապատրաստման դասընթացներ: Դասընթացներին կարող են մասնակցել քոլեջների կառավարման համակարգի այն աշխատակիցներն ու դասախոսները, ովքեր հետագայում ստանձնելու են որակի ապահովման պատասխանատուների դերը:
Դասընթացների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի վերջին, երկրորդը՝ մայիսի առաջին կեսին: Դասընթացների արդյունքում մասնակիցները տեղեկատվություն կստանան կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացների վերաբերյալ, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ քոլեջներում որակի ներքին ապահովման կառույցների ստեղծման, որակի ներքին ապահովման գործընթացների ծավալման, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու ուղղությամբ:
6-օրյա դասընթացների արժեքն է 50 հազար ՀՀ դրամ:
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Գրանցվելու համար մինչև ս.թ. ապրիլի 21-ը կարող եք զանգահարել 22-91-45, 22-91-46, (094)05-02-41 հեռախոսահամարներով: