Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպում է հերթական դասընթացը «Որակի ապահովման համակարգի մշակում և բարելավում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով:
Դասընթացը նախատեսված է ինստիտուցիոնալ հավատարմագրմանը նախապատրաստվող, ինքնավերլուծություն իրականացնող կամ որակի ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատող քոլեջների մասնագետների համար։
Կարող են մասնակցել քոլեջների տնօրենները, որակի ապահովման պատասխանատուները կամ կառավարման համակարգի այն աշխատակիցներն ու դասախոսները, ովքեր հետագայում ստանձնելու են որակի ապահովման պատասխանատուների դերը:
Դասընթացի արդյունքում մասնակիցները տեղեկատվություն կստանան կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացների վերաբերյալ, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ քոլեջներում որակի ներքին ապահովման կառույցների ստեղծման, որակի ներքին ապահովման գործընթացների ծավալման, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու ուղղությամբ:
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Երկփուլ դասընթացի տևողությունը 6 օր է։ Արժեքն է 50 000 դրամ:
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար մինչև ս. թ․ ապրիլի 12-ը կարող եք զանգահարել 22-91-45, 22-91-46, (094)05-02-41 հեռախոսահամարներով: