Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպում է հերթական դասընթացը «Որակի ապահովման համակարգի բարելավում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով: Դասընթացը նախատեսված է առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրման կամ վերահավատարմագրման դիմող բուհերի աշխատակիցների համար։
Դասընթացի արդյունքում մասնակիցները տեղեկատվություն կստանան կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացների վերաբերյալ, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ որակի ներքին ապահովման գործընթացների ծավալման, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու ուղղությամբ:
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Երկփուլ դասընթացի ընդհանուր տևողությունը 6 օր է։ Դասընթացի առաջին փուլը տեղի կունենա 5-7-ին։
Ընդհանուր արժեքն է 50 000 դրամ:
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար մինչև ս.թ մայիսի 31-ը կարող եք զանգահարել 22-91-45, 22-91-46, (094)05-02-41 հեռախոսահամարներով: