Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) անդամակցության շրջանակներում հոկտեմբերի 3-5-ը փորձագիտական խումբը կայցելի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն:
Փորձագիտական այցի շրջանակներում եվրոպացի մասնագետները հանդիպումներ կունենան ՈԱԱԿ տնօրենի և աշխատակազմի, հոգաբարձուների խորհրդի, հավատարմագրման հանձնաժողովի, փորձագետների, բուհերի ներկայացուցիչների և այլ շահակիցների հետ:
Փորձագիտական խմբի անդամներն են Կատալոնիայի համալսարանների որակի ապահովման գործակալության ծրագրերի համակարգող և որակի ապահովման պատասխանատու Նուրիա Քոմեթ Սենալը, Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր, պատվավոր ռեկտոր Բերնարդ Քոուլին, Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության (NVAO) համակարգող Աքսել Աերդեն և Լատվիայի ուսանողների միության ակադեմիական հարցերով պատասխանատու Ինգունա Զարինան:
ՈԱԱԿ-ը ENQA նախնական անդամ է 2009 թվականից, իսկ այս տարի դիմել է լիիրավ անդամակցության համար: