Մեկնարկել է հերթական երկամսյա դասընթացները ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի նորեկ անդամների համար: Դասընթացի ընթացքում ուսանողներին կներկայացվեն կրթության որակի ներքին և արտաքին ապահովման մեխանիզմները: Մանրակրկիտ կներկայացվի հավատարմագրման գործընթացը, ինչպես նաև ուսանող-փորձագետի աշխատանքն ու պարտականությունները:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կներառվեն ուսանող-փորձագետների բազայում: