Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ մեկնարկել է նաև ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացը: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողության ձայն» նախագծի դասընթացին երեք խմբով մասնակցում են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ:
Դասընթացի մեկնարկին յուրաքանչյուր խմբի մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, բարձրաձայնեցին իրենց ակնկալիքները թե դասընթացից, թե մասնագիտական կրթությունից, այնուհետև ծանոթացան Բոլոնյան գործընթացի ուղղություններին:
Դասընթացի մասնակցիները հաջորդող երեք ամսիների ընթացքում կուսումնասիրեն ՀՀ կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները` մասնավորապես որակի ապահովման համակարգերի ներդրման գործընթացը, կծանոթանան հավատարմագրման չափանիշ-չափորոշիչներին, հավատարմագրման գործընթացի փուլերին (ինքնավերլուծության իրականացում, փորձաքննություն, բարելավման պլանի կազմում): Դասընթացի շրջանակներում ուսանողները այց կկատարեն բուհերի որակի ապահովման կենտրոններ, կհանդիպեն ՈԱԱԿ փորձագետների և ուսանող-փորձագետների հետ: Նրանք նաև հնարավորություն կունենան ուսումնասիրել իրենց հուզող հարցերը և արդյունքները ներկայացնել մյուս խմբերին:
Եթե ուսանող եք և ցանկանում եք մասնակցել դասընթացին, կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղմամբ: