ՈԱԱԿ-ը վերջերս մշտադիտարկում իրականացրեց 5 քոլեջներում, որոնք առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնելու։ Մշտադիտարկման արդյունքում ձեռք բերված փորձի մասին է պատմում Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Գայանե Արաբաչյանը։
-Ի՞նչ է տվել քոլեջին ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը։
- Աշխատանքի շուկայի զարգացման ներկա վիճակը մեծ պահանջներ է ներկայացնում կադրերի մասնագիտական պատրաստման որակին, որի ապահովման հիմնական պատասխանատվությունն ընկած է ուսումնական հաստատության վրա: Բնականաբար, դրա համար այն պետք է ունենա հուսալի տեղեկատվություն՝ մատուցվող կրթական ծառայությունների որակի տարբեր պարամետրերի վերաբերյալ:
Մեր քոլեջը ընթացիկ տարում պետք է անցնի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց։
Որակի ապահովման համակարգը քոլեջում դեռևս նոր է ձևավորվում և այս կառույցի առաքելությունը որակի ներքին ապահովման մեխանիզմների գործադրումը և որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումն է:
Հավատարմագրման գործընթացը հաջող իրականացնելու համար՝ հուլիսի 10-ին ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված առցանց մշտադիտարկումը դրական քայլ էր։ Քոլեջի համար այս մշտադիտարկման գործնական նշանակությունը կրթության որակի կառավարման տեղեկատվական աջակցությունն էր: Այն հնարավորություն տվեց հավատարմագրման նախապատրաստման փուլում պարզել կրթական ծրագրերի բովանդակության արդյունավետությունը, գնահատել ուսուցման կիրառվող մեթոդները, հիմք հանդիսացավ որոշակի թերությունների բացահայտման և դրանց վերացման եղանակները գտնելու համար։
-Մշտադիտարկումից առաջ քոլեջը SWOT վերլուծություն էր իրականացրել։ Եթե ներկայիս փորձով SWOT վերլուծությունն իրականացնեիք, ի՞նչն այլ կերպ կանեիք։
-Մշտադիտարկումից առաջ քոլեջում կազմավորված խումբը իրականացրել էր SWOT վերլուծություն ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների։ SWOT-վերլուծության նպատակը քոլեջի գործունեության ուժեղ և թույլ կողմերի հետազոտությունն էր և նրան հաջորդող վտանգների և հնարավորությունների բացահայտումը։ SWOT-վերլուծությունը ամենատարածված և կիրառվող վերլուծական եղանակներից մեկն է,որը կիրառվում է քոլեջի ռազմավարության մշակման համար։ Վերլուծությունը կատարելիս առաջացել են որոշակի խնդիրներ՝
Քոլեջի իրականացրած SWOT վերլուծություն անդրադարձել էր ինստիտուցիոնալ հավատարմագրման բոլոր չափանիշներին։ Վերլուծությունը կատարվել էր ընդհանուր մոտեցումով բոլոր չափանիշներին։ Արդեն իսկ ինքնավերլուծությունը պատարաստելիս մենք մեկ անգամ ևս կանդրադառնանք այդ վերլուծությանը։ Արդեն նոր վերլուծության մեջ ավելի մեծ անդրադարձ կլինի քոլեջի յուրահատկությանը։
-Ի՞նչ խորհուրդ կտաք քոլեջներին, որոնք նոր միայն պետք է քայլեր ձեռնարկեն հավատարմագրմանը նախապատրաստվելու ուղղությամբ։
-Հավատարմագրման նախապատրաստվող քոլեջներին կարող եմ ասել, որ նպատակահարմար է նախապես ստեղծել լավ աշխատող թիմ և պլանավորել կատարվող աշխատանքները որոշակի սխեմայով։ Ինքնավերլուծությունը պատրաստելիս լավ կլինի ուշադրություն դարձնել հետևյալ փուլերին՝
-Այժմ ունեք մասնագետներ, որոնք Ձեր ուսումնական հաստատության արտաքին գնահատում են իրականացրել։ Նրանց փորձն ինչպե՞ս եք ծառայեցնելու քոլեջին։
-Քոլեջի աշխատակիցներից երկուսը մասնակցել են ՈԱԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկմանը որպես արտաքին գնահատողներ։ Բնականաբար մենք պետք է փորձենք օգտագործել նրանց ձեռք բերած փորձը վերջնական զեկույցը պատրաստելիս։