Ապագա ուսանող-փորձագետները քննարկեցին բուհի ինքնավերլուծության գործընթացի և փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները ՈԱԱԿ աշխատակից, նախկինում ՈԱԱԿ փորձագետ Լիլիթ Զաքարյանի հետ:
Հանդիպման ընթացքում տիկին Զաքարյանն ուսանողներին ներկայացրեց բուհի ինքնավերլուծության իրականացման, փորձագիտական խմբի կողմից իրականացվող փորձաքննության և փորձագիտական զեկույց կազմելու գործընթացը`համեմելով գործնական օրինակներով իր փորձից: Քննարկվեցին նաև արդեն հավատարմագրում անցած բուհերի ինքնավերլուծություններն ու փորձագիտական զեկույցները:
ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը պարբերաբար երկամսյա դասընթացներ է կազմակերպում ուսանողների համար`նրանց ծանոթացնելով բուհերում որակի ապահովման գործընթացներին: Դասընթացն հաջողությամբ ավարտած ուսանողներն ընդգրկվում են ուսանող-փորձագետների բազայում:
Եթե ուսանող եք և ցանկանում եք մասնակցել դասընթացներին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը students.survey@anqa.am էլ. փոստին`հաջորդ խմբում ընդգրկվելու համար: