Ավանդական բժշկության համալսարան

Ավանդական բժշկության համալսարան

Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը 04.29.2021
Ուսումնական հաստատության (մասնաճյուղի) լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը

Ավանդական բժշկության համալսարան

Ուսումնական հաստատության գործունեության վայրը ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաբաջանյան, 38 ա
Հավատարմագրում իրականացրած կազմակերպության անվանումը, երկիրը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
Փորձաքննություն իրականացրած փորձագետները

Ռոբերտ Խաչատրյան- Բանասիրական գիտությունների թեկնածու է և ԵՊԼՀ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դոցենտ: 2011 թ.-ից մինչ օրս աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ որպես <<Կրթության կառավարում և պլանավորում>> ամբիոնի վարիչ, 2012 թ.-ից համատեղությամբ նաև նույն համալսարանի որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի ղեկավարն է:

Պոլին Գրիս-Գիտությունների թեկնածու է, 2012 թվականից Հայդելբերգի համալսարանի Հանրային առողջության ինստիուտի ուսումնական մասի համակարգողն է և որակի ապահովման կառույցի պատասխանատուն:

Ռաֆայել Մեսրոպյան-2007 թվականից ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի դոցենտ է, ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի ուսմասվարն է, պետական ավարտական քննությունների հանձնաժողովի, օտարերկրացի ուսանողների ուսումնամեթոդկան հանձնաժողովի անդամ է: 2018 թվականից ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկանն է:

Ռոքսանա Զախարյան-Կենսաբանական գիտությունների թեկնածու է, 2013 թվականից ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնի դասախոս է, 2016 թվականից Հայ-ռուսական համալսարանի Կենսաինֆորմատիկայի և կենսաինժեներիայի ամբիոնի ավագ դասախոս, 2018 թվականից Հայ-ռուսական համալսարանի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչն է, 2011 թվականից Մոլեկուլաբջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիայի պատասխանատու քարտուղարն է: 

Վաչե Ղարիբյան-Հայ-ռուսական համալսարանի ուսանող:

 

 

 

Հավատարմագրման հանձնաժողովի որոշման համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը N 41, 15 հունվարի, 2021
Հավատարմագրման ժամկետը 2 տարի պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում
ԿԳ նախարարի կողմից հավատարմագրման վկայականի հաստատման հրամանի համարը,տարին, ամիսը ամսաթիվը 540-Ա/2 15.04.21
Հավատարմագրման վկայականի համարը, սերիան ԻՀ N 041
Հավատարմագրման վկայականի վավերականության ժամկետը 15 հունվարի, 2023թ
Հաջորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման համար դիմելու վերջնաժամկետը 15 հունվար, 2022թ
Բուհին շնորհված հավատարմագրման վկայականի պատճենը
Փորձագիտական զեկույց     Հավատարմագրման հանձնաժողովի որոշում

Նախկին հավատարմագրումներ