Հավատարմագրման հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել` հավատարմագրել (6 կամ 4 տարի ժամկետով), պայմանական հավատարմագրել (2 տարի ժամկետով) և չհավատարմագրել:
Ցանկացած որոշման դեպքում ՄՈՒՀ-ը ստանում է խորհրդատվություն: Պայմանական հավատարմագրումը նշանակում է, որ լուրջ խնդիրներ կան և նշված ժամանակահատվածում դրանք պետք է վերացվեն:
Եթե ՄՈՒՀ-ում կրթության որակը թույլատրելիի շեմից բարձր է, այս դեպքում ՄՈՒՀ-ը հավատարմագրվում է և հնարավորություն է ստանում խորհրդատվությունների միջոցով էլ ավելի որակյալ գործունեություն ծավալել:
Իսկ հավատարմագրման գործընթացը ձախողած ՄՈՒՀ-ին ժամանակ է հատկացվում առկա խնդիրները շտկելու և նորից դիմելու հավատարմագրման համար: