Որակի արտաքին ապահովման` հավատարմագրման, գործընթացների իրականացման համար ՈԱԱԿ-ն օգտվում է բարձրակարգ փորձագետների ծառայություններից, ովքեր իրականացնում են նախնական ուսումնասիրություններ, կատարում են այցեր ուսումնական հաստատություններ և փորձաքննության արդյունքների հիման վրա ներկայացնում են փորձագիտական զեկույց:
Արտաքին փորձագետների ընտրությունը հավատարմագրման գործընթացի կարևորագույն խնդիրներից է, քանի որ մասնագիտական կրթության շահակիցների կողմից հավատարմագրման որոշումների ճանաչումը մեծապես կախված է թե՛ արտաքին փորձագետների ընտրության չափանիշների պահպանումից և թե՛ սահմանված ընթացակարգերի իրականացումից:
Փորձագիտական խմբում ընդգրկվող բոլոր մասնագետները և ուսանողներն ընտրվում են ՈԱԱԿ-ի կողմից մշակված և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հստակ ընթացակարգի միջոցով: Խմբերը ձևավորվում են մասնագիտական բարձր որակներ ունեցող, անվանի տեղացի և միջազգային փորձառու մասնագետներից, ովքեր տիրապետում են որակի ապահովման գործընթացներ իրականացնելու որոշակի հմտությունների: Փորձագետներն ընտրվում են՝ հաշվի առնելով նրանց գրավոր և բանավոր հաղորդակցվելու, հանդիպումներ, ֆոկուս խմբային քննարկումներ վարելու, մեծ քանակությամբ տեղեկատվություն վերլուծելու կարողությունները, ինչպես նաև անձնային այնպիսի հատկությունները, որոնք թույլ կտան ապահովել անկողմնակալ և օբյեկտիվ գնահատում:
ՈԱԱԿ-ն իրականացնում է փորձագիտական խմբի անդամների վերապատրաստումներ` վերոնշյալ հմտությունները և կարողությունները հավատարմագրման գործընթացում արդյունավետ կիրառելու համար:
Փորձագետներին ներկայացվող պահանջները
Հավատարմագրման նպատակից ելնելով` ՈԱԱԿ-ը ձևավորում է երկու տեսակի փորձագիտական խմբեր`ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման համար:
Փորձագիտական խմբերը ձևավորվում են հետևյալ սկզբունքով`
Միջազգային փորձագետն ընտրվում է որակի ապահովման միջազագային հեղինակավոր որևէ կազմակերպության կամ ՈԱԱԿ-ի միջազգային փորձագետների բազայից:
Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները պետք է ունենան`
Կրթության կառավարման ոլորտի ներկայացուցիչները պետք է ունենան՝
Փորձագիտական խմբերում ընդգրկվում են ուսանողներ, ովքեր՝
Մասնագիտական կամ տնտեսության տվյալ ոլորտի ներկայացուցիչները/ գործատուները պետք է ունենան`
Բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձագետների համար գիտական աստիճանի և գիտական կոչման, իսկ միջին մասնագիտական հաստատությունների համար՝ առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանի առկայությունը պարտադիր է:
Լեզվի իմացություն: Տեղացի փորձագետները պետք է ունենան հայերենի (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն: Փորձագիտական խմբի տեղացի անդամներից առնվազն մեկը պետք է տիրապետի անգլերենին:
Փորձագետները պետք է ունենան նաև ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների կիրառման հմտություններ և գիտելիքներ`
Փորձագետի անձնային հատկանիշները
Փորձագետը պետք է՝
Փորձագետները պետք է ունենան վերոնշյալ հատկությունները, որպեսզի`
ՈԱԱԿ փորձագետ դառնալու համար հարկավոր է.
Փորձագետների նախնական բազայում գրանցվելու համար պետք է մուտք գործել http://forms.anqa.am կայքէջ և գրանցվել, ինչպես ներկայացված է հղման ներքո տեղադրված ուղեցույցում:
Գրանցվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքումում ՈԱԱԿ մասնագետների կողմից գրանցումը կհաստատվի, և փորձագետին հասանելի կդառնա տվյալների էլեկտրոնային ձևաչափը: Բազայում ընդգրկվելու դեպքում անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թարմացնել անձնական տվյալները՝ ներկայացնելով նոր ձեռքբերումները և փորձը: Նախնական բազայում սխալ տեղեկատվություն ներկայացրած փորձագետի թեկնածուն չի ներգրավվի հավատարմագրման գործընթացներում:
Նախնական բազայում ընդգրկված փորձագետների համար պարբերաբար վերապատրաստումներ կիրականացվեն:
ՈԱԱԿ-ը կազմակերպում է նախնական վերապատրաստում փորձառություն չունեցող մասնագետների համար՝ երաշխավորելու, որ նրանք իրավասու են կատարելու գնահատում։ Դասընթացը հաջողությամբ ավարտած թեկնածուները փորձնական գնահատում իրականացնելու հնարավորություն կստանան: Փորձնական գնահատման անբավարար արդյունքների պարագայում փորձագետի թեկնածուն չի ներգրավվի գնահատումներում, և ստիպված կլինի ընդգրկվել լրացուցիչ վերապատրաստման դասընթացներում։
ՈԱԱԿ-ն արդեն որակավորված փորձագետների համար ևս պարբերաբար իրականացնում է դասընթացներ և վերապատրաստումներ՝ նրանց տեղեկացնելով նոր կամ վերամշակված ընթացակարգերի և պահանջների մասին, ինչպես նաև հնարավորություն տալով իրականացնել փորձի փոխանակում: ՈԱԱԿ-ը պարտադիր է համարում այն, որ փորձագետները շարունակաբար մասնակցեն պարբերաբար անցկացվող վերապատրաստումներին` արդեն ձեռք բերած փորձագետի կարգավիճակը պահպանելու համար:
Փորձագետների համար կազմակերպվող դասընթացներին տեղեկանալու համար հարկավոր է հետևել ՈԱԱԿ կայքի «Իրադարձություններ» բաժնի թարմացումներին:
Առաջիկա պլանավորված հավատարմագրման համար փորձագիտական խումբ կազմելու համար համակարգողը, հիմնվելով փորձագետների բազայի վրա, գործընթացի համար ընտրում է համապատասխան թեկնածուներին և այնուհետև ձևավորում փորձագիտական խմբի նախնական կազմը:
Մինչև փորձագիտական խմբում ընդգրկվելը յուրաքանչյուր փորձագետ պարտավոր է ՈԱԱԿ-ին գրավոր տեղեկացնել տվյալ ուսումնական հաստատության հետ շահերի բախմանը հանգեցնող ցանկացած խնդրի մասին և ստորագրել շահերի բախումը բացառող հավաստագիր: Փորձագիտական խմբում ընդգրկվելուց հետո պետք է ստորագրել գաղտնիության և անկողմնակալության մասին պարտավորագիրը: Փորձագիտական խումբն իրականացնում է ուսումնասիրություն՝ հիմնվելով ՈԱԱԿ-ի սահմանած պահանջների և ընթացակարգային սկզբունքների վրա:
Փորձագետների էլեկտրոնային բազայում գրանցվելիս խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք զանգահարել 010229145, 098966847 հեռախոսահամարներով: