Ուսանողի անբավարար գնահատականի համար պատասխանատու է նաև դասախոսը. մասնագետները քննարկում են, թե ինչպիսին պետք է լինի գնահատումը
Գնահատումը պետք է լինի ուսուցանող: Գնահատման առաջնային նպատակը պետք է լինի սովորեցնելը, ոչ թե դասը չսերտած ուսանողին բացահայտելը. այսպիսին է արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացված կրթության որակի ապահովման շաբաթվա հիմնական ուղերձը: Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ ուսանողի անբավարար գնահատականի համար պատասխանատու է նաև դասախոսը, քանի որ գնահատականը փաստում է, որ ուսուցման գործընթացում ինչ-որ բան ձախողվել է: Փետրվարի 20-24-ը հայաստանյան միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, դասախոսները, կրթության կառավարիչները, տեղացի ու միջազգային փորձագետները քննարկում էին ոլորտի հրատապ խնդիրները՝ փորձելով լուծումներ գտնել: