Փետրվարի 20-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ մեկնարկեց կրթության որակի շաբաթը: Կենտրոնը աշխատում է 2009 թվականից, այն որակի ապահովման գործընթացներ է իրականացնում նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով: Կենտրոնի հիմնական նպատակն է աջակցել մասնագիտական ուսումնական հաստատություններին`ստեղծելու կրթության որակի ապահովման մշակույթ:
Որակի շաբաթը մեկնարկեց ուսանողներին նվիրված աշխատաժողովով, որը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան համալսարանում: