Հուլիսի 21–ին ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի, Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի, Դիլիջանի պետական բժշկական քոլեջի և Երևանի թեթև արդյունաբերության պետակա քոլեջի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունները և փորձագիտական զեկույցները, դիտարկեց քոլեջների բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական բարելավման ծրագրերը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարագրում 4 տարի ժամկետով, իսկ Աբովյանի պետական էներգետիկական քոլեջին, Դիլիջանի պետական բժշկական քոլեջին և Երևանի թեթև արդյունաբերության պետակա քոլեջին՝ 2 տարի ժամկետով։