Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է դասընթաց միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար:
Երկփուլ վերապատրաստումների նպատակն է նպաստել քոլեջներում որակի ապահովման ներքին համակարգի ներդրմանը և զարգացմանը, նախապատրաստել քոլեջները ինստիտուցիոնալ հավատարմագրման համար:
Դասընթացը վարում են ՈԱԱԿ մասնագետները:
Դասընթացի առաջին փուլի արդյունքում մասնակիցները տեղեկատվություն կստանան կրթության որակի ապահովման համակարգի, հանրապետությունում որակի ապահովման գործընթացների վերաբերյալ, ձեռք կբերեն գիտելիքներ քոլեջում որակի ապահովման ներքին համակարգի ներդրման և զարգացման համար, պատկերացում կկազմեն ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների վերաբերյալ, կծանոթանան շահակիցների հետ հետադարձ կապի ստեղծման մեխանիզմներին: