Ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել քոլեջների հավատարմագրման ընթացքում, որոնք են ոլորտի մարտահրավերները․ այս և մի շարք այլ թեմաներ են այսօր քննարկվում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում ընթացող «Մասնագիտական կրթության որակի ապահովման ձեռքբերումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում» թեմայով աշխատաժողովի շրջանակներում։
Աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները կամփոփեն 4 գյուղատնտեսական քոլեջների հետ իրականացված աշխատանքը, հավատարմագրման գործընթացները, կներկայացնեն կուտակված փորձը, առկա խնդիրներն ու մարտահրավերները։
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրի խորհրդատու Պատրսիա Գերգիևան կներկայացնի գործընթացի դիտարկման արդյունքները, կմատնանշի առկա ձեռքբերումները և խնդիրները։
Աշխատաժողովի ավարտին շահառուների մասնակցությամբ տեղի կունենա ապագային միտված առաջարկությունների քննարկում։