Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ հանդիպում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման կենտրոնների ղեկավարների հետ: Քննարկման թեման կլաստերային փորձաքննության հիմնական սկզբունքներն ու չափորոշիչներն էին: Ընդհանուր մոտեցումների հիման վրա առաջիկայում կստեղծվեն ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթեր:
Գործընթացի արդյունքում կապահովվի ՀՀ բուհերում առանձին մասնագիտական ոլորտներում տրամադրվող կրթության հավասար շեմ ըստ կրթական աստիճանների, ինչպես նաև կապահովվի մասնագիտական կրթության մինիմալ շեմի պատասխանատվություն ըստ ոլորտների:
Բուհերի կողմից առաջարկվեց նաև հստակ հետևանքներ սահմանել փորձաքննության արդյունքների համար:
Քննարկվեցին նաև «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում ՈԱԱԿ-ի կողմից առաջարկված դրույթները:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին աշխատանքային խումբ ձևավորել` կլաստերային փորձաքննությունն ամփոփող փաստաթուղթն ավարտուն տեսքի բերելու և ԿԳՆ քննարկմանը ներկայացնելու համար:
Նշենք, որ սա ծրագրային հավատարմագրմանը և կլաստերային փորձաքննությանը նվիրված հինգերորդ հանդիպումն էր ընթացիկ տարում: