ՈԱԱԿ -ը ստացել է բազմաթիվ արձագանքներ` կապված դեկտեմբերի 20-21-ը կայանալիք «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով ֆորումիվերջնաժամկետների, մասնակցության կարգի եւ զեկույցների ներկայացման պահանջների հետ: Քննարկելով ստացված բոլոր հարցերը եւ առաջարկությունները` ՈԱԱԿ-ի կազմժողովը որոշում է կայացրել փոփոխել եւ վերանայել վերջնաժամկետները: Այսպիսով, մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ից երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը: Փոփոխություն է կատարվել նաեւ զեկույցների ներկայացման վերջնաժամկետների հարցում. ըստ նոր որոշման` զեկույցների առաջին տարբերակը կարելի է ներկայացնել գրանցվելուց հետո` մինչև նոյեմբերի 20-ը:
Ըստ ստացված արձագանքների` թյուրըմբռնում կա ֆորումին զեկույցի ներկայացման կարգի առնչությամբ: Մեկ անգամ ևս փաստենք` զեկույցների ներկայացումը ֆորումին պարտադիր պայման չէ: Ֆորումի նպատակն է մասնակիցներին հնարավորություն ընձեռել ստանալու տեղեկություններ, մասնակցելու քննարկումներին` որակի ապահովման գործընթացների, արդիական խնդիրների և լուծման ուղիների վերաբերյալ, ծանոթանալու մասնագիտական կրթության որակի ապահովման լավագույն ծրագրերին, փորձագիտական կարծիքներին, ինչպես նաեւ իրականացնելու փորձի փոխանակում: