Մեկնարկել է Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի փորձնական հավատարմագրման գործընթացը: Համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին (ՈԱԱԿ) ներկայացրել է ինքնավերլուծություն` ըստ մշակված ձևաչափի: Փորձագետներից կազմված խումբը, ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում, ուսումնասիրել է ինքնավերլուծությունը, կազմել գործողությունների պլան, դուրս է բերել մի շարք հարցեր, որով առաջնորդվելու է այցի ընթացքում: Եռօրյա այցի ընթացքում փորձագետները կհանդիպեն դասախոսների, ուսանողների, քոլեջի վարչական անձնակազմի, ինքնավերլուծությունն իրականացրած խմբի հետ, կդիտարկեն առկա ռեսուրսները, կուսմնասիրեն փաստաթղթերը` ձեռք բերելու տեղեկություններ հաստատության գործունեության վերաբերյալ եւ պարզելու ինքնավերլուծության մեջ նշված փաստերի և տեղեկատվության հավաստիությունը:
Այցից հետո փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները և կներկայացնեն նախնական զեկույց քոլեջի հետագա բարելավման մասին: