ՀԲ-ի դրամաշնորհով հանրապետության 14 բուհերում` 7 պետական և 7 ոչ պետական կիրականացվի հավատարմագրման փորձնական ծրագիր: Գործընթացը կանոնակարգում է ՈԱԱԿ-ը: Փորձնական ծրագիրը կիրականացվի Խ.Աբովյանի Հայկական պետական մանկավարժական ու Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններում՝ տեղացի ու միջազգային փորձագետների կողմից: Համապատասխան հարցերը ՈԱԱԿ ղեկավարները քննարկել են տեղացի փորձագետների հետ: Կձևավորվի փորձագետների 2 առանձին թիմ՝ միջազգային մեկական փորձագետի մասնակցությամբ, որոնք հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա ուսումնասիրություններ կիրականացնեն հիշյալ բուհերում: Մինչ այդ փորձագետները նաև վերապատրաստման դասընթացներ կանցնեն: Փորձագիտական խմբի այցը նախատեսված է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը: Փորձագետների ուսումնասիրությունների արդյքունում խմբի նախագահը կներկայացնի վերջնական զեկույց:
TEMPUS (DIUS,PICQA)- ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում որպես դիտորդներ գործընթացին կմասնակցեն նաև Նիդեռլանդների, Գերմանիայի, Ֆրանսիայի որակի ապահովման մասնագետները: Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել է դեռ տարեսկզբին, և ՈԱԱԿ-ն արդեն աշխատում էր ԲՈՒՀ-երի հետ: Գործընթացի վերջնաժամկետը 2014թ. է: