Որակի արտաքին գնահատման` հավատարմագրման նպատակով Երևանի տարածաշրջանային № 1 պետական քոլեջում փետրվարի 3-ին մեկնարկել է փորձագիտական այցը:
Համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի տարածաշրջանային № 1 պետական քոլեջը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին ներկայացրել է մանրամասն ինքնավերլուծություն` ըստ մշակված ձեւաչափի: ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում փորձագետները ուսումնասիրել են ինքնավերլուծությունը, կազմել գործողությունների պլան, որով առաջնորդվելու են այցի ընթացքում: Հնգօրյա այցի ընթացքում փորձագետները կհանդիպեն դասախոսների, ուսանողների, քոլեջի վարչական անձնակազմի, ինքնավերլուծությունն իրականացրած խմբի հետ, կդիտարկեն առկա ռեսուրսները, կուսմնասիրեն փաստաթղթերը` ձեռք բերելու համար տեղեկություններ հաստատության գործունեության վերաբերյալ եւ պարզելու համար ինքնավերլուծության մեջ նշված փաստերի և տեղեկատվության հավաստիությունը:
Այցից հետո փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները և կներկայացնեն նախնական զեկույց: