Փորձնական փոխգնահատման նպատակով տեղի է ունեցել փորձագիտական այց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ։
Այցի շրջանակներում խմբում ընդգրկված փորձագետները և գործընթացը համակարգող ՈԱԱԿ մասնագետները քոլեջում հանդիպում-քննարկումներ են ունեցել տնօրենի, փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, գործատուների և այլ շահակիցների հետ։ Իրականացվել է նաև փաստաթղթերի ուսումնասիրություն։
Նշենք, որ տարածաշրջանային պետական քոլեջները փորձնական փոխգնահատման համար ինքնավերլուծություն են իրականացրել «Մասնագիտության կրթական ծրագրեր» և «Դասախոսական կազմ» չափանիշներով։ Տարածաշրջանային քոլեջների մասնագետները, որոնք որպես փորձագետներ վերապատրաստվել են ՈԱԱԿ-ում, ուսումնասիրում են ինքնավերլուծությունները, ապա ուսումնական հաստատություններ այցելում։ Յուրաքանչյուր քոլեջ այցի արդյունքում փորձագիտական խումբը զեկույց կկազմի՝ ուսումնական հաստատությանը բարելավման ուղղությամբ խորհրդատվություն մատուցելով։
Մինչ այս փորձագիտական այցեր են տեղի ունեցել Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջներ։