Հյուսիսային համալսարանի վերահավատարմագրմանն ընդառաջ ՈԱԱԿ-ում ընթանում են փորձագիտական խմբի աշխատանքները: Փորձագետները ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծության փաթեթը, էլեկտրոնային հարցաշարը: Առաջիկայում փորձագիտական խումբը նախնական այց կկատարի ուսումնական հաստատություն՝ մասնակցելու համալսարանում տեղի ունեցող դասընթացներին:
Փորձագիտական խմբի անդամները ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանի և փորձագիտական խմբի համակարգող, Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանի հետ քննարկեցին հավատարմագրման հետ առնչվող ընթացիկ հարցերը, ինսիտուցիոնալ հավատարմագրման ՈԱԱԿ մոտեցումները:
Նշենք՝ Հյուսիսային համալսարանը հավատարմագրվում է երրորդ անգամ: Առաջին անգամ 2015թ․ , երկրորդ անգամ՝ 2018թ․ համապատասխանաբար 2 և 4 տարի ժամկետներով։ Առաջիկա փորձագիտական այցը նախատեսված է իրականացնել ս. թ. ապրիլի 11-14-ն ընկած ժամանակահատվածում: