Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորանք է հղել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
«Հարգելի պարոն Թոփչյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ և ամենայն բարիք Ձեր անձնական կյանքում և աշխատանքում»,- ասված է ուղերձում: