Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։
Օրակարգային հարցերից մեկը Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի հավատարմագրման հարցն էր։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկեցին Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի զեկույցը, բացասական գնահատված չափանիշների տիրույթներում արձանագրված խնդիրները։ Անդրադարձ կատարվեց նաև քոլեջի բարելավման ծրագրին և դրա իրատեսականությանը։ Այնուհետև տեղի ունեցավ քվեարկություն։
Հանձնաժողովի անդամների որոշմամբ Վարդենիսի բժշկահումանիտար քոլեջին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։
Նշենք, որ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը ՀՀ-ում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած առաջին քոլեջն է։