ՈԱԱԿ-ը շարունակում է սերտորեն համագործակցել քոլեջների հետ․ 5 քոլեջները, որոնք առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնելու, ինստիտուցիոնալ տվյալների էլեկտրոնային հարցաշարը լրացնելու փուլում են․ սա հավատարմագրման գործընթացը սկսելու կարևոր նախապայմաններից է։
Հավատարմագրմանը նախապատրաստվելիս հարցաշարում պահանջվող տվյալներն առանձնացված ունենալը կնպաստի, որ ՄՈՒՀ-ի ինքավերլուծությունն ունենա առավել վերլուծական բնույթ։ Այդ տվյալները կծառայեն նաև փորձագետներին թե՛ նախնական, թե՛ բուն արտաքին գնահատման ժամանակ։
Նշենք, որ ներկա դրությամբ հարցաշարը մեծամասամբ լրացրել են Արարատի պետական քոլեջը և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը։ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջը հարցաշարում դեռ մի քանի տվյալ է լրացրել։ Իսկ ահա Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը և Ինֆորմատիկայի պետական քոլեջը դեռևս չեն սկսել հարցաշարը լրացնել։
Նշենք, որ այս հինգ քոլեջների հետ ՈԱԱԿ-ը տևական նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել․ վերապատրաստվել են այս ՄՈՒՀ-երի մի շարք աշխատակիցներ և ուսանողներ, տեղի է ունեցել մշտադիտարկում՝ հիմքում ունենալով SWOT վերլուծությունն ըստ հավատարմագրման չափանիշների։ Այս ամենից հետո միայն քոլեջները, որոշակի փորձ կուտակած, սկսել են լրացնել հարցաշարը և նախապատրաստվել ինքնավերլուծությանը։