Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր հանդիպում տեղի ունեցավ ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ։ Նպատակն էր վեր հանել մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսուցման որակի բարելավմանն ուղղված գործընթացները։
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ-ի և բուհերի ներկայացուցիչները քննարկեցին ՄՈՒՀ-երում կիրառվող գործընթացները, որոնք միտված են ուսուցման որակի բարելավմանը, որակի ներքին ապահովման գործընթացները, ինչպես նաև տվյալների հավաքագրումը, վերլուծումը և ռիսկերի գնահատումն այդ շրջանակներում։ Անդրադարձ կատարվեց նաև ինստիտուցիոնալ հավատարմագրումների երկրորդ փուլի առանձնահատկություններին։
Նշենք, որ ՈԱԱԿ ներկայացուցիչների և հավատարմագրված բուհերի որակի ապահովան պատասխանատուների հանդիպումները պարբերական բնույթ են կրում։