Տարբեր շահակիցներից՝ ուսումնական հաստատություններից, փորձագետներից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա «Հայաստանի մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ուղենիշների, չափանիշների և չափորոշիչների» նախագիծը լրամշակվել է։ Մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացներում առանցքային կարևորություն ունեցող այս փաստաթղթի վերամշակման աշխատանքները շարունակելու համար ՈԱԱԿ-ը հրապարակում է նախագիծը՝ նոր տարբերակով ու մինչև հունվարի վերջը դրա վերաբերյալ ակնկալում դիտողություններ և առաջարկություններ` շահակիցների հնարավորինս լայն շրջանակից։
Հիշեցնենք, որ ՈԱԱԿ-ը մշակելու «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրովհամաժողովի շրջանակում այս տարվա սեպտեմբերի վերջին քննարկման էր ներկայացրել մեր երկրում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային համակարգի նոր մոտեցումները, ոլորտը կանոնակարգող մի շարք փաստաթղթերի նախագծեր, ինչպես՝ մասնագիտական կրթության որակի ապահովման ՈԱԱԿ չափանիշներն ու չափորոշիչները: