Հունիսի 10-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետները ընթացիկ մշտադիտարկման այց են կատարում Վանաձորի պետական համալսարան։
Մշտադիտարկման նպատակն է դիտարկել հավատարմագրումից հետո ուսումնական հաստատության կողմից իրականացված փոփոխությունները, առկա ռիսկերն ու մարտահրավերները, որակի ապահովման մշակույթի շարունակական զարգացմանն ուղղված գործընթացները։
Մշտադիտարկման շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ուսումնական հաստատության ռեկտորի, պրոռեկտորների, մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ կամփոփվեն հաստատության լավագույն փորձերի օրինակները, կքննարկվեն զարգացման հնարավոր ուղղությունները։
Նշենք՝ Վանաձորի պետական համալսարանը հավատարմագրվել է 2021թ․՝ 4 տարի ժամկետով։