Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը նոյեմբերի 17-ին մշտադիտարկում իրականացրեց Հայաստանում եվրոպական քոլեջում: Նպատակն է դիտարկել քոլեջում ծավալվող որակի ապահովման գործընթացները և դրանց արդյունքում տեղի ունեցող փոփոխությունները:
Այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները հանդիպում-քննարկումներ ունեցան քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, որակի ապահովման պատասխանատուների հետ:
Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին հետևյալ թեմաները.
- քոլեջի ռազմավարական առաջնահերթությունները և այդ ուղղությամբ զարգացման ծրագրերը,
- ֆինանսական աղբյուրների բազմազանությունը և ռեսուրսների կառավարումը,
- գործատուների հետ համագործակցությունը, աշխատաշուկայի կարիքների վերհանման և արձագանքման գործիքակազմը,
- ներքին և արտաքին շահակիցների հետ հաղորդակցությունը, նրանց կարիքների վերհանման և արձագանքման մեխանիզմները,
- դասախոսական կազմի ներգրավման և խրախուսման մեխանիզմները, մասնագիտական առաջընթացի ապահովման ուղիները,
- ՄԿԾ-ների որակի ապահովման գործընթացները և բարելավումները,
- ՊԿՉ-ների տեղայնացման լավագույն փորձը,
- վերջնարդյունքների ձեռքբերմանը միտված և պրակտիկ կարողություններ ձևավորող առաջադրանքները,
- որակի ապահովման համակարգի դերը հաստատությունում խնդիրների բացահայտման գործում:
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները՝ շեշտադրելով հաստատությունում առկա լավագույն փորձը և բարելավման ենթակա ուղղությունները։