Հուլիսի 8–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները որակի ապահովման համակարգի մշտադիտարկման նպատակով այցելեցին Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենի, ամբիոնի վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ։
Մշտադիտարկման առանցքում էին հավատարմագրումից հետո քոլեջում կատարված փոփոխությունները, դեռևս առկա մարտահրավերները, քոլեջ-գործատու կապերի ամրապնդմանն ուղղված գործընթացները և որակի ապահովման մշակույթի ձևավորման ընթացքը։ Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջին 2021թ․ շնորհվել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի ժամկետով։