Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), կարևորելով շահակիցների հետ հաղորդակցությունը, շարունակում է մշտադիտարկման այցեր իրականացնել ինչպես հավատարմագրված, այնպես էլ դեռևս հավատարմագրում չանցած ուսումնական հաստատություններ։
Հունիսի 17-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետները որակի ներքին ապահովման համակարգի ընթացիկ մշտադիտարկման այց են կատարում Երևանի «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամ։ Մշտադիտարկման շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ուսումնական հաստատության ռեկտորի, պրոռեկտորների, ամբիոնի վարիչի, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվում են նախորդ մշտադիտարկումից հետո հաստատությունում տեղի ունեցած փոփոխությունները, կրթական ծրագրի բարելավումները և որակի ներքին ապահովման մշակույթի ձևավորումը խթանող գործընթացները։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ կամփոփվեն հաստատության լավագույն փորձերի օրինակները, կքննարկվեն զարգացման հնարավոր ուղղությունները