Թբիլիսիում դեկտեմբերի 6-8-ը ETF (Եվրոպական կրթական հիմնադրամ) ֆորումի շրջանակներում անցկացվել է որակի ապահովման համակարգի գործընկերային գնահատում։ Այսպիսի գործընկերային այցերը նպատակ ունեն աջակցելու ՄԿՈՒ ոլորտում որակի ապահովման համակարգերի զարգացմանը և արդիականացմանը՝ միջազգային գործընկերների փոխադարձ գնահատման և նրանց կողմից տրամադրված հետադարձ կապի միջոցով:
Ֆորումի ընթացքում մասնակիցները հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Վրաստանի ՄԿՈւ համակարգի տարբեր շահակիցների հետ ՝ Վրաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության և Կրթության որակի բարձրացման ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, ՄԿՈւ հաստատությունների տնօրեններ, կարճաժամկետ ծրագրերում սովորողներ և այլք։
Վերջին օրը ֆորումը մասնակիցները վրաց գործընկերներին ներկայացրին իրենց դիտարկումները որակի ապահովման համակարգի բարելաման համատեքստում։ Հայաստանի Հանրապետությունից ֆորումին մասնակցում էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Կենտրոնի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։