Օրերս ՈԱԱԿ աշխատանքային խումբը Tempus ծրագրի շրջանակներում հանդիպեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի որակի պատասխանատուներին և պրոֆեսորադասախոսական կազմին:
«Որակ և որակի ապահովում» խորագրով հանդիպմանը ՈԱԱԿ տնօրեն պարոն Թոփչյանը ներկայացրեց կրթության որակի ապահովման գործընթացների առկա վիճակը և որակի բարելավմանն ուղղված պետական քաղաքականության ՈԱԱԿ-բուհ համագործակցության բաղադրիչները: Պարոն Թոփչյանը ներկայացրեց նաև ՈԱԱԿ-ի կողմից բուհերի ենթակառուցվածքային (ընդհանրական) կարողությունների գնահատման և մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրման փուլերը:
ՈԱԱԿ քաղաքականության մշակումների և իրականցման վարչության պետ Սուսաննա Կարախանյանն անդրադարձավ միջազգային բուհերի «Որակ»-ի սահմանման բազմազանությանը և առաջարկեց յուրաքանչյուրին ներկայացնել իր սահմանումն ու պատկերացուները «Որակ»-ի մասին: Ամենատարբեր սահմանումների վերջնարդյունքը որակյալ և մրցունակ մասնագետի պատրաստումն էր:
Հանդիպման ընթացքում ծավալված քննարկումներն առավել հստակեցրին որակի ապահովման հարցում համալսարանի անելիքները: Բժշկական համալսարանի անձնակազմի հետ Tempus ծրագրի շրջանակներում հաջորդ հանդիպումները նախատեսվում են փորձնական հավատարմագրման համատեքստում: