Սիրելի երիտասարդներ,
Այս օրն առանձնահատուկ է Ձեզ համար. Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի և երիտասարդների օրհնության օրը:
Երիտասարդությունը շնորհ է, համարձակ որոշումների, տաքարյուն պայքարի, ուսման ծարավի և խելահեղ սիրո ժամանակահատված, որը դառնալու է Ձեր հասուն կյանքի հիմքը: Ուստի Ձեր կյանքի այս հրաշալի շրջանը խելամիտ օգտագործեք՝ որակյալ կրթություն և պահանջված մասնագիտություն ստանալու, իսկական սեր գտնելու և լուսավոր ապագա կառուցելու համար:
Շնորհավոր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Թող երիտասարդների պահապան սուրբը միշտ ձեր թիկունքին լինի:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյան