Սիրելի ուսանողներ,
XXI դարում պետությունների խոշորագույն կապիտալը կրթված մարդն է։
Յուրաքանչյուր երկրի ապագան պայմանավորված է իր գիտության ու կրթության մակարդակով և քաղաքացիների արդիական կորողություններով ու հմտություններով։ Դրա պատասխանատուն ՄՈՒՀ-երն են։
Հայաստանյան մասնագիտական կրթության որակի ապահովումը խթանում և հավաստում է ՈԱԱԿ-ը` այն ներկայացնելով ողջ եվրոպական կրթական տարածքին։
Որակը լսարանում ապահովում են նորարար, հետազոտող և պրակտիկ դասախոսները, որոնք սովորեցնում են բոլորին և հպարտանում իրենց արձանագրած արդյունքներով։
Կրթության որակում առանցքային է միասնականությունը և համագործակցությունն ուսանողի, դասախոսի, ծնողի, գործատուի և պետության միջև։ Միայն շահագրգիռ կողմերի երկխոսությամբ է հնարավոր հասկանալ մեր խնդիրները և լուծման ուղիները։ Դա է ճանապարհը դեպի որակը։
Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Լինենք միասնական և՛ խնդիրներն ընկալելու, և՛ լուծելու հարցում՝ քայլ առ քայլ կառուցելով համաշխարհային զարգացումների հետ ոտք մեկնող կրթական համակարգ։
Ռուբեն Թոփչյան
ՈԱԱԿ տնօրեն