«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցել է հոկտեմբերի 22-23-ին Դուբլինում կայացած Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENAQ) 6-րդ գլխավոր վեհաժողովին:
ENQA-ի 15 ամյակին նվիրված վեհաժողովի ընթացքում քննարկվել են «Տրանսազգային բարձրագույն կրթություն» ծրագիրը, կրթության որակի ապահովման միտումները ԱՄՆ-ում: Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափանիշների և ուղենիշների կիրառմանը` այն դիտարկելով որպես ENQA անդամակցության պարտադիր բաղադրիչ: