ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի ակտիվ անդամ, ուսանող-փորձագետ, ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Արթուր Դավթյանն ընդգրկվել է Եվրոպական ուսանողական միության (ESU) որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում
Անդամակցության հայտեր կազմակերպությունը ստացել է շուրջ 40 երկրներից, ներառյալ՝ Հայաստանից։
Նշենք՝ Արթուրը թվով 5-րդ ՈԱԱԿ ուսանող-փորձագետն է, որը կներկայացնի Հայաստանը Եվրոպական ուսանողական միության կազմում։