Սույն թվականի նոյեմբերի 23–ին ՈԱԱԿ–ում կայացավ «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համակարգային վերլուծություն իրականացնող աշխատանքային խմբի և մասնակից բուհերի պրոռեկտորների հետ առաջին հանդիպումը։
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի համակարգող, ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ավագ մասնագետ Անի Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրեց համակարգային վերլուծության շրջանակը և մեթոդաբանությունը, աշխատանքային խմբի ձևավորման սկզբունքները, գործառույթները, աշխատանքային ձևաչափը և վերլուծության իրականացման տրամաբանությունը։
Ձևավորված աշխատանքային խումբը պետք է դուրս բերի որակավորումների արժանահավատ շնորհման համընդհանուր ընկալումը, իրականացնի տվյալների հավաքագրում և վերլուծություն, բացահայտի լավագույն փորձը և իրականացնի ՀՀ կիրառվող մոտեցումների համեմատական վերլուծություն միջազգային մոտեցումների հետ նկատմամբ։
Հետազոտության նպատակն է վեր հանել բուհերում մասնագիտությունների կրթական ծրագրերի բարելավման լավավագույն փորձը՝ ուսումնասիրելով որակավորումների արժանահավատ շնորհման որակի ապահովման մեխանիզմների արդյունավետությունը: