«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն ուսանողների համար դասընթաց է իրականացնում:
Ուսանող-փորձագետներ հավաքագրելու և պատրաստելու նպատակով ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը հերթական դասընթացն է իրականացնում հայաստանյան տարբեր բուհերի ուսանողների համար: Երկամսյա դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթանում են որակի ապահովման գործընթացներին, միջազգային և հայաստանյան փորձին, ՈԱԱԿ գործունեությանը և քաղաքականությանը, հավատարմագրման ընթացակարգին, փորձագետների և հատկապես ուսանող-փորձագետի աշխատանքի առանձնահատկություններին:
Դասընթացն հաջողությամբ ավարտած ուսանողները համալրում են ուսանող-փորձագետների բազան` հետագայում բուհերի հավատարմագրման գործընթացներում ընդգրկվելու համար:
Եթե ուսանող եք և ցանկանում եք որպես ուսանող-փորձագետ մասնակցել բուհերի հավատարմագրմանը կամ պարզապես համալրել որակի ապահովման գործընթացների մասին ձեր գիտելիքները, կարող եք դիմել ՈԱԱԿ (զանգահարեք 010 229145 հեռախոսահամարով կամ գրեք students.survey@anqa.am) դասընթացների հաջորդ փուլին մասնակցելու համար: