Մարտի 18-19-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) աշխատակիցը Նիդեռլանդներում որպես դիտորդ մասնակցել է Մաստրիխտի (Maastricht) համալսարանում «Առողջարար սննդի ինովացիոն կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի (Health food innovation management) ծրագրային հավատարմագրման գործընթացին: ՈԱԱԿ-ի աշխատակիցը հետևել է եվրոպացի գործընկերների աշխատանքին, ուսումնասիրել որակի ապահովման նրանց չափորոշիչները և չափանիշները, համեմատել հավատարմագրման ընթացակարգերը երկու երկրներում:
Մարտի 21-ին ՈԱԱԿ-ի պատվիրակությունը` հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել նաև Նիդեռլանդների Թագավորության Համալսարանների որակի ապահովման կենտրոնի (QANU) ներկայացուցիչների հետ, ինչպես նաև քննարկումներ է ունեցել Ուտրեխտի համալսարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկել են հավատարմագրման գործընթացն ու դրա առանձնահատկություններն այդ երկրում, նրանց փորձագետների աշխատանքն ու մեթոդաբանությունը:
Փորձի փոխանակման այցը կազմակերպվել է Tempus-ի PICQA ծրագրի շրջանակներում: